Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կազմակերպել ճիշտ բեռնաթափման օրեր

Նոյեմբեր 01,2017 13:00

Որովայնի հատվածում կուտակվող ճարպից ազատվելու համար նախ պետք է հիշել, որ այն  կարող է կապված լինել սիրտ-անոթային, արյան բարձր ճնշման, շաքարային դիաբետի եւ այլ  հիվանդությունների հետ:  Ուստի ցանկացած դիետա, կամ թեկուզ բեռնաթափում սկսելու համար, նախ պետք է իմանալ օրգանիզմի առողջական վիճակի եւ առանձնահատկությունների մասին:

Շատերը իրենց առողջ ապրելակերպի, գեղեցիկ կազմվածք ունենալու գրավականն են համարում օրգանիզմի բեռնաթափումը, բայց չպետք է մոռանալ, որ սխալ բեռնաթափումը նույնպես վտանգավոր է: Նախ պետք է սկսել աստիճանաբար եւ ամենակարեւորը՝ օրակարգի մեջ ջրի քանակը  2,5 լիտրից չպակասեցնել: Ըստ դիետոլոգների, բեռնաթափման ժամանակ նախ պետք է ուտել հաճախակի, բայց քիչ:  Սննդակարգը պետք է բաղկացած լինի բանջարեղենից եւ մրգերից, իսկ ուտելուց հետո անհրաժեշտ է մնալ կիսասոված վիճակում, որպեսզի չծանրաբեռնել ստամոքսը:

Մասնագետները նշում են, որ շատ կարեւոր են նաեւ բեռնաթափման ժամանակ  կալիումի, մագնեզիումի, կալցիումի օրեր նշանակելը, որոնք նշանակվում են այն մարդկանց, ովքեր տառապում են ինչ-ինչ հիվանդություններով, օրինակ, սրտանոթային հիվանդությունների ժամանակ կիրառվում են մագնեզիումի կամ կալիումի օրեր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930