Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան բարձր ճնշման, անքնության ժամանակ օգտագործեք այս թուրմը

Նոյեմբեր 01,2017 12:30

Առողջական խնդիր ունեցողների մոտ եղանակային փոփոխությունները նկատելի են դառնում՝ սրվում են այն հիվանդությունները, որոնք մինչեւ վերջ չեն բուժվել: Այդպիսի երեւույթներից է հիպերտոնիան՝ արյան ճնշման բարձրացումը, որը ուղեկցվում է անքնությամբ, տհաճ զգացողություններով:  Ժողովրդական բժշկությունն այդ դեպքերում առաջարկում է անոթները մաքրող, հանգստացնող մի շարք բույսերից, միրգ-բանջարեղենից պատրաստված բուժամիջոցներ:

Բնաբուժության մեջ հայտնի է, որ իշառվույտը եւ նրա պատրաստուկները մեծացնում են արյունատար անոթների տոնուսը, էլաստիկությունը, ունեն անոթապաշտպան եւ հակաայտուցային ազդեցություն: Ուստի անքնության, հիպերտոնիայի ժամանակ կարող եք 1 թեյի գդալ դեղաբույսին ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր՝ սենյակային ջերմաստիճանի: Թրմել 2 ժամ, քամել: Ընդունել 1/4 բաժակից՝ քնելուց առաջ: Հիպերտոնիայի ժամանակ ընդունել 0,5 բաժակից՝ օրը 2-3 անգամ: Ջրաթուրմը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլեւ բարձրացնում է լեյկոցիտների քանակը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930