Հերսոնեսում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այսօր միեւնույն 2.5:1,5 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, Նիդերլանդների եւ Հունաստանի առաջին թիմերի նկատմամբ:
Տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Անիշ Գիրիի հետ: Հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը պարտվեց:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը բաժանեցին միավորը, իսկ հաղթական միավորը բերեց Մարիա Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ