Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 35 և 36 շենքերի տանիքների ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թիվ 36 շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 3 մ ճաղավանդակ, իսկ թիվ 35-ից՝ մոտ 11 մ:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10:31-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի տանիքի ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են ճաղավանդակները. ընկնելու վտանգ չկա:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09:59-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում վնասվել են տան տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցում քամուց վնասվել են՝ 10-րդ փակուղու թիվ 1 տան տանիքը՝ մոտ 20 քմ, 16-րդ փակուղու թիվ 1 տան տանիքը՝ մոտ 10 քմ, 16-րդ փակուղու թիվ 2 տան տանիքը՝ մոտ 100 քմ, թիվ 63 տան տանիքը՝ մոտ 10 քմ, թիվ 56 տան տանիքը՝ մոտ 20 քմ, 12-րդ փակուղու 1-ին տան տանիքը՝ մոտ 30 քմ և թիվ 55 տան տանիքը՝ մոտ 20 քմ:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09:33-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի տանիքի ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 55 մ ճաղավանդակ:
ԱԻՆ