«Ազատություն» ռ/կ. Ուկրաինայում ձերբակալվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին և Ավակովի նախկին տեղակալ Սերգեյ Չեբոտարը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Ավակովի մոտ խուզարկություն է անցկացվում Ուկրաինայի ՆԳՆ-ի համար ուսապարկերի արտադրության գործով:
Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2 տարի առաջ, լրագրողական մի հետաքննության հրապարակումից հետո, որի հեղինակները պնդում էին, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն ուսապարկեր է արտադրում գերատեսչության ղեկավարի և նրա որդու վերահսկողության տակ գտնվող ընկերությունների միջոցով: