Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվելու են բոլոր աշխատանքները՝ անազատության մեջ պահվող կենդանիների հայտնաբերումից սկսած մինչև կենդանիների Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխելը

Հոկտեմբեր 31,2017 19:55

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ շատ կարևոր և ապագային միտված հանդիպում է, որը համագործակցության նոր հեռանկարներ կարող է ստեղծել: Հանդիպման հիմնական թեման վայրի կենդանիների, մասնավորապես, կովկասյան գորշ արջերի անազատության մեջ գտնվելու և կենդանիների  պահպանության խնդիրներն էին:

Մինչ այդ հարցին անդրադառնալը, նախարարը հանգամանալից ներկայացրել է նախարարության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության գործում նախարարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձել համագործակցության իրական հնարավորություններին, ինչը հնարավորություն կտա լավագույնս  իրականացնել կենդանական և բուսական աշխարհի պատշաճ պահպանությունը:

Նախարարն անդրադարձել է արդեն այսօր իրականացված հատուկ գործողությանը, որով տրվել է մեկնարկը մի ծրագրի, ինչը  հնարավորություն կտա անազատության մեջ պահվող արջերին համապատասխան փրկարար և վերականգնողական կենտրոն տեղափոխել: Արծվիկ  Մինասյանը նշել է, որ բոլոր գործողությունները իրականացվելու են հրապարակային, թափանցիկ և հաշվետվողականության հիման վրա:

Կարևորելով Հայաստանի կենսաբազմազանության պահպանությունը՝ նախարարը շեշտել է, որ հետեևողականորեն իրականացվելու են բոլոր աշխատանքները՝ անազատության մեջ պահվող կենդանիների հայտնաբերումից սկսած մինչև  կենդանիների Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխելն ու համապատասխան միջավայրում  բնակեցումը: Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է այդ կենդանիների արտահանմանը՝ պահպանելու համար հայկական բնաշխարհի կենսաբազմազանությունը:

Դեսպան Ֆարնուորթը ողջունել է նախարարության կողմից իրականացվող քայլերը, խնդրին անդրադառնալով նշել, որ թեև Բրիտանիայում արջեր չկան, սակայն կան դրանց ճակատագրով մտահոգ քաղաքացիներ և ուրախությամբ ողջունում է կարևոր նախաձեռնության մեկնարկը, որում նաև բրիտանական կազմակերպությունն ունի իր ներդրումը: Անդրադառնալով անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ հրապարակումներին, դեսպանը նշել  է, որ ուրախությամբ արձանագրում է բացասական այդ հրապարակման դրական արձագանքը և ողջունել  է բնապահպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները, համապատասխան տեղեկատվության փոխանցման պատրաստակամություն են հայտնել ու ևս մեկ անգամ կարևորել փոխգործակցված աշխատանքը, որը կարող է օրինակելի դառնալ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031