Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի գործ». դատարանին կներկայացվի միջազգային փորձագիտական եզրակացություն

Հոկտեմբեր 31,2017 19:33

ՀՀ վարչական դատարանում այսօր «Ամուլսարի գործով» հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ արդեն մեկ տարուց ավելի՝ հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:

Այս նիստում միջնորդություն է արվել դատարանի կողմից որպես ապացույց ճանաչել միջազգային փորձագետների եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի առնչությամբ: «Փորձագիտական եզրակացությունը վերաբերում է թթվային դրենաժին:

Միջազգային փորձագետներն ուսումնասիրել են Ամուլսարի շահագործման ծրագիրը եւ արձանագրել մի շարք թերություններ, որոնք վերաբերում են հանքի շահագործման հետեւանքով առաջացող թթվային ջրերի դրենաժին: Այդ խնդիրը ներառված չէ պետության կողմից տրամադրված փորձագիտական եզրակացության մեջ, մինչդեռ այն բացառում է հանքի շահագործումը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլոգիական իրավունք» հ/կ ներկայացուցիչ, բնապահպան, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց՝ հայցվոր կողմին ժամանակ է տրվել, որպեսզի միջազգային փորձագիտական եզրակացությունը թարգմանեն եւ ներկայացնեն դատարանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս says:

    Լոռու մարզում է գտնվում մի փոքր ոսկու հանք, որի շահագործումը դադարեցված է մոտ 100 տարի առաջ: Բնապահպանների կողմից կատարվել են հողի եւ ջրի նմուշառումներ, որոնք հետազոտվել են ԳԱ – ի լաբորատորիայում: Այդ արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել թե ինչ ծանրագույն հետեւանքներ են սպասվում Ամուլսարի հանքի շահագործումից: Սակայն բնապահպանության նախարարությունը չի արձագանքել այդ կարեւոր տվյալներին:
    Կաէծում էմ այս տեղեկությունը եւս ճիշտ կլինի ներկայացնել դատարան:

    https://ecolur.org/hy/news/mining/water-samples-taken-from-tandzut-derelict-mine-area-and-adjacent-area-exceed-concentrations-of-heavy-metals-multiple-times/9585/

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031