Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Մեր ազգային շահերին հակասող առաջարկները մերժվել կամ ընդհանրապես հանվել են քվեարկությունից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 17:38

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկություններ է հաղորդում Կիևում ընթացող ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունքների մասին: Ըստ նրա՝ բոլոր քննարկվող փաստաթղթերը դեռ պետք է հաստատվեն Լիագումար նիստերին այսօր և վաղը. «Կարող եմ փաստել այս դրությամբ, որ 4 կոմիտեներում քննարկված և հաստատված զեկույցներում մաքսիմալ ներառվել են մեր պատվիրակության առաջարկությունները, իսկ մեր ազգային շահերին հակասողները՝ մերժվել կամ ընդհանրապես հանվել քվեարկությունից։ Այս զեկույցներին լիարժեք կանդրադառնանք վերջնական հաստատումից հետո։

Տեղեկացնում եմ նաև, որ մենք պատրաստել և շրջանառում ենք հրատապ բանաձև, որը վերաբերում է այսպես կոչված killer robots- ների խնդրին ՝ դրոններ, արհեստական ինտելեկտով այլ զինատեսակներ։ Այդ բանաձև այսօր ստացավ նաև Բյուրոյի հավանությունը և վաղը պետք է վերջնական քվեարկվի։

Ինչ վերաբերում է ԵՎՐԱՆԵՍՏ ֊ի եզրափակիչ բանաձևին, ապա այն նույնպես շատ թեժ քննարկումների արդյունքում այսօր Բյուրոյում ընդունվեց և վաղը պետք է քվեարկվի։ Ընդգծեմ, որ Արցախյան հիմնախնդրի վերաբերող մասը ամբողջությամբ վերաշարադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների և հիմնարար սկզբունքների համատեքստում։

Մեր պատվիրակությունը աշխատում է բոլոր ուղղություններով և միասնական»:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031