ԻՊ-ն նոր սպառնալիք-լուսանկարներ է հրապարակել ֆուտբոլիստների հասցեին, որոնք իրենց երկրների՝ Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականների կազմում պատրաստվում են մասնակցել 2018 թվականի ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս մասին գրում է Իսպանիայի AS հրատարակչությունը:
Համացանցում հայտնված նկարում ահաբեկիչը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարին մահապատժի է ենթարկում: Իսկ մակագրությունում գրված է. «Դուք անվտանգության մեջ չեք լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք մուսուլմանական երկրներում»:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ as.com-ի