Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության հռչակումը, գրում է Independent-ը:
Սահմանադրական դատարանից հայտնել են, որ պատրաստ են լսել ապստամբության վերաբերյալ մեղադրանքները Կատալոնիայի իշխանության, այդ թվում կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնի դեմ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուչդեմոնը փախել է Բելգիա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ