Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հոկտեմբեր 31,2017 17:17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում 2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց մերժել ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանի կալանքը վերացնելու միջնորդությունը:

Իսկ դա նշանակում է, որ Հարությունյանը շարունակելու է մնալ կալանքի տակ: Արթուր Օհանյանն այնուհետեւ որոշեց նիստը հետաձգել, քանի որ պաշտպաններից երեքը ներկա չէին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը քննվում է երեք անջատ մասերով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031