Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների պատճառով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար։
Տրանսպորտային մյուս բոլոր միջոցների համար ճանապարհը բաց է։
Ճանապարհի 134-135-րդ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում կանգառն արգելվում է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն