Միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է դերասան Քեյվին Սփեյսիին շնորհել «Էմմի» մրցանակ՝ հեռուստաարդյունաբերության ոլորտում իր ունեցած ներդրման համար: Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Սփեյսին մեղադրվեց անչափահասի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու մեջ:
«Էմմի» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, ավելի վաղ դերասան Էնթոնի Ռեփը հայտարարել էր, որ Քեյվին Սփեյսին իր դեմ փորձել է սեռական ոտնձգություն կատարել, երբ ինքը դեռ անչափահաս էր: Դրանից հետո Քեյվին Սփեյսին ներողություն խնդրեց և հայտարարեց, որ ինքը նույնասեռական է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ