Երևան, 31 հոկտեմբերի, 2017 – PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը հայտարարել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելու մասին: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների 850 միլիոնից ավելի հսկայական բազա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:
«Ես հիմնել եմ PicsArt-ը իմ դստեր նման ստեղծարար արտիստների համար՝ որպես ազատ ինքնաարտահայտման ու ստեղծարար փորձարարության համար նախատեսված անվտանգ հարթակ», ասում է PicsArt ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Ես ցանկանում էի ստեղծել մի հարթակ, որտեղ բոլորը անկաշկանդ կարտահայտեն իրենց ստեղծագործականությունը, մի վայր, որտեղ բոլորի համար ստեղծարարությունն ու միտքը արտահայտելու համար հասանելի կլինեն որակյալ և հեշտ օգտագործվող գործիքներ: Ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի առկայությունը մեզ համար կարևոր շեմ է ստեղծարարություն քարոզելու համար: Մենք ձգտում ենք ավելի մեծ լսարան գրավել առաջիկա տարիների ընթացքում»:
«Աշխարհում ընդամենը մի քանի ծառայություններ կան, որ ամսական հատում են 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը», նշում է Sequoia Capital-ի գործընկեր Օմար Համույին: «Առավել հետաքրքրական է PicsArt հավելվածի օգտատերերի ներգրավվածության խորությունն ու բազմազանությունը: Տարիների ընթացքում թիմը շարունակաբար աշխատում է հավելվածի կատարելագործման ու բազմաֆունկցիոնալության ուղղությամբ՝ իր օգտատերերին տրամադրելով ստեղծարար ինքնարտահայտման համար բազում հնարավորություններ»:
Տոնելով իր վերջին ձեռքբերումը՝ PicsArt-ը շնորհակալություն է հայտնել իր ստեղծարար օգտատերերին և մեկնարկել է հատուկ մրցույթ:
Հավելենք, որ ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի ձեռք բերումից բացի, PicsArt-ն այս տարի գործարկել է նաև նոր գործառույթներ, այդ թվում՝ –
iMessage հավելված սթիկերների համար
Ազատ օգտագործման համար հասանելի և օգտատերերի կողմից ստեղծված սթիքերներ
Remix Chat
PicsArt