Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Եսայի. «Հելոուինը անհասկանալի ուրախանալու առիթ է երիտասարդների համար»

Հոկտեմբեր 31,2017 15:45

Հոկտեմբերի 31-ին նշվում է Հելոուինը՝ մեռած հոգիների վերարթնացման տոնը։ Երևանում նույնպես պատրաստվել են այս տոնին, չնայած այն հանգամանքին, որ այս տոնն ունի հեթանոսական արմատներ և ոչ մի կերպ կապ չունի քրիստոնեության հետ։

Հելոուինը մեծ ոգևորությամբ նշում են հատկապես ԱՄՆ-ում և Կանադայում, սակայն այն ամեն տարի տարածվում է նաև այլ երկրներում և մեր երկիրն էլ բացառություն չէ։

Երևանի կենտրոնում շատ խանութների, սրճարանների և փաբերի ցուցափեղկերին կարելի է նկատել զեղչեր և ակցիաներ Հելոուինի տոնի առիթով։ Տոնից շաբաթներ առաջ բոլոր սոցիալական ցանցերը հեղեղված են հելոուինյան փարթիների հրավերներով և գովազդներով։

Իսկ ինչու հենց Երևանում և ինչու հայերը։ Ոմանք պնդում են, որ այն սատանայական տոն է, մինչդեռ մի ստվար խումբ էլ սիրում է Հելոուինը ու փորձում դեմ գնալով մեծամասնության կարծիքին՝ հնարավորինս լավ տոնել ։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

Քահանան միանշանակ մերժեց տոնը, սակայն նշեց, որ այդ ժխտումը ունի իր հիմնավոր պատճառները։ Նրա խոսքով, «Քրիստոնեական բոլոր տոներն ունեն իրենց խորհուրդն ու նշանակությունը և մեր տոները հայտնի են իրենց բարոյական, հոգևոր նշանակությամբ։ Ընդհանրապես տոները, որպես այդպիսին պետք է ունեն այնպիսի արժեհամակարգ, որտեղ մարդը ավելի կվեհացվի և կազնվացվի։ Այս տոնի դեպքում չկա և ոչ մեկը։ Սա ուղղակի անհասկանալի ուրախանալու առիթ է հայ երիտասարդների համար։ Տոնի խորհուրդը իրականում բոլոր մեռած հոգիների վերարթնացումն է։ Սրան հակառակ մեր եկեղեցին ունի հայտնի և անհայտ բոլոր սրբերի հիշատակության տոն, որը ըստ տոնացույցի, շարժական է և նշվում է հենց նոյեմբեր ամսին»։

Այն հարցին թե Բարեկենդանը որևէ կերպ կարելի՞ է նույնացնել այս տոնի հետ ՝ քահանան պատասխանեց. «Իհարկե ոչ, դա կլինի անհասկանալի նմանեցում, քանի որ Բարեկենդանը տոն է իր խորհրդով և նշանակությամբ։ Այս տոնի հետ ուղղակի կարելի է գտնել նմանություններ, բայց ասել, որ Բարեկենդանը հայկական Հելոուինն է՝ սխալ կլինի»։

Վերջում Տեր Եսայի քահանա Արթենյանը խորհուրդ տվեց զերծ մնալ նման օտարամոլություններից և տուրք չտալ ենթամշակութային անհասկանալի դրսևորումներին։

Ադրինե ՆԻԴԵԼՅԱՆ

Լուսանկարը` mm.netinfo.bg կայքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031