Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ մեքսիկացի մի խումբ պատգամավորների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեխիկոյում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամեդ Թալիբովը Մեքսիկայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը պահանջել է համակողմանի ուսումնասիրել պատգամավորների ղարաբաղյան այցը և համապատասխան քայլեր ձեռնարկել:
Մեքսիկացի խորհրդարանականներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը Լեռնային Ղարաբաղ են այցելել հոկտեմբերի 24-ին: Ստեփանակերտում նրանց ընդունել է նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանականները նաև հյուրընկալվել են Ազգային ժողովում:
Լուսինե Մուսայելյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում