«Վիոլա» ջուրը պայմանագրերը թարմացնում է, նաեւ անհատական տների սեփականատերերի հետ: Որպես պատգամավոր՝ նամակ-բողոքներ ունեմ, որ բազմաթիվ քաղաքացիների ջրաչափերը տեղադրված են այլ քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերում: Եվ երբ «ջրի մարդը» գալիս է տվյալները նայելու, հաճախ տանը լինում են ծեր մարդիկ, ովքեր անգամ իրենց ջրաչափի տեղը չգիտեն, քանի որ այն բավական հեռու է գտնվում»,- այսօր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Ինքը կոնկրետ հասցեներ ունի, որ մարդիկ չեն համաձայնում թարմացնել պայմանագրերը`պահանջելով, որ ջրաչափն իրենց տանը մոտ վայրում տեղադրվի: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկեց հարցը լուծել պետական մակարդակով, ոչ թե քավոր-սանիկ-խնամիական:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ