Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես վերասոցիալականացնել անչափահաս և երիտասարդ դատապարտյալներին

Հոկտեմբեր 31,2017 15:18

Հոկտեմբերի 31-ին կայացավ «Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում» ծրագրի պաշտոնական բացում-միջոցառումը:

Ծրագրի հիմնական նպատակն է Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների համայնքահեն զարգացումը` ներգրավելով համայնքային ռեսուրսներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երեւանում եւ Լոռու մարզում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ վերասոցիալականացման եւ ընդհանրապես Պրոբացիայի ծառայության կայացման առումով այս տարի նշանակալի քայլեր ունեն, տարեվերջին էլ հաշվետվությամբ հանդես կգան: Փոխնախարարը հայտնեց, որ 34 անչափահաս կա, որոնք պրոբացիայի ծառայության շահառու են, հավելեց, որ դրանից ծառայության շահառու կարող են լինել այն պրոբլեմատիկ անչափահասները, որոնք ոստիկանության հսկողության ներքո են: «Մենք ապահովում ենք, որ բոլորն էլ պատշաճ կրթություն ստանան»,-ասաց Սուրեն Քրմոյանը: Կալանավայրում պատիժ կրող անչափահասների թիվը 6-ն է:

Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղար Գայանե Հովակիմյանը փաստեց, որ երեխայի պաշտպանվածությունն այսօր մեծ խնդիր է, ու չկա ոլորտ, որ չվերաբերի դրան: Նրա ձեւակերպմամբ, ցավոք, իրավապահ եւ արդարադատության համակարգերը ոչ այնքան երեխայանպաստ են, մինչդեռ երեխան պահանջում է զգայուն մոտեցում, առանձնահատուկ կարիքներ ունի եւ այլն: Գայանե Հովակիմյանը հավելեց, որ օրենքի հետ սովորաբար խնդիր է ունենում այն երեխան, որը կրթությունից դուրս է մնացել, ընտանիք չի տեսել, մտավոր խնդիրներ ունի:

«Սոցիալական արդարություն» հ/կ-ի նախագահ Արշակ Գասպարյանը ներկայացնելով «Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում» ծրագիրը եւ գործընկերներին, ի թիվս այլ կառույցների, կարեւորեց Զբաղվածության տարածքային կենտրոնների դերակատարությունը, նաեւ տարակուսանք հայտնեց, որ դրանք ավելի շատ «գործ տվող» են ընկալվում, մինչդեռ ավելին են, քան գործազուրկներին գրանցողները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031