Թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամներ Կարեն Խաչանովը եւ Անդրեյ Ռուբլյովը Փարիզում անակնկալ հանդիպել են «Բարսելոնի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեին եւ միասին լուսանկարվելու առիթը ձեռքից բաց չեն թողել:
Սակայն այս հանդիպումը թենիսիստների համար «հաջողակ» չի եղել, քանի որ դրանից մի քանի ժամ հետո Խաչանովն ու Ռուբլյովը «Masters» մրցաշարում զուգախաղերի հենց առաջին շրջանում պարտվել են Շակիրայի ամուսնու հայրենակիցներ Ֆելիսիանո եւ Մարկո Լոպես երկյակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ