Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պետք է պրոբլեմ չունենաք». Մելքումյանը՝ բողոքի ցույց անող առեւտրականներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 15:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից «Համերաշխություն» ՀԿ-ն կազմակերպել էր առեւտրականների բողոքի ակցիան՝ խորհրդարանի մոտ: ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանն ասաց, որ իրենք ներկայացնում են 78 հազար ԱՁ-ի պահանջները, այն է՝ փոխել Հարկային օրենսգիրքը եւ հանել ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:

Առեւտրականները պահանջեցին ու սկսեցին վանկարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի անունը: Մոտ մեկ ժամ անց Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին նրանց հետ:

Մելքումյանի խոսքով՝ «Դուք ճիշտ եք: Մեր երկիրը դեռ չի հասել այն մակարդակին, որ հարկայինը, մաքսայինը, տարբեր գերատեսչություններից գան ու հարկատուին անհանգստացնեն, ինքն իրեն կոմֆորտ չի զգա: Ինքը անընդհատ զգում է ինչ-որ վտանգ, մենք պետք է կարողանանք այդ վտանգը հանենք…Դուք պիտի ձեզ լավ զգաք, պետք է չվախենաք, դուք պետք է պրոբլեմ չունենաք, որ այս պետական կառույցը ձեզ գալու է ճնշի, տուգանի: Պետք է անել գրագետ, սառնասիրտ՝ գործող կարգերի շրջանակներում»:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց մի քանի օր ժամանակ տալ. «Հարկային պրեսսինգ ՓՄՁ-ների վրա պիտի չլինի, առանց այդ էլ ոչնչացված է ՓՄՁ-ն երկրում, էլ մարդ չի մնացել, սա է պրոբլեմը»:

Մելքումյանը խոստացավ. «Մենք անպայման ձեզ հետ ենք լինելու, հանկարծ չկասկածեք»:

Ըստ Մելքումյանի, հիմա դրա ժամանակը չէ, որ պետք է օրենքի բոլոր տառը պարտադրել ՓՄՁ-ներին, հիմա պետք է ազատ թողնել:

Հարցին՝ ՊԵԿ նախագահն ասում է, որ պետք է շրջանառությունը երեւա՝ Մելքումյանն արձագանքեց. «Շրջանառությունը պարզելու համար ՊԵԿ նախագահն այնքան միջոցներ պիտի ծախսի, որ դրանից ստացած հարկերը չի փակելու: Այսինքն, այն ջանքերը, որ ամեն մի սուբյեկտի մոտ մի հատ հարկային աշխատող դնի կողքը, դրա ծախսն ավելի շատ է, քան ինքը մի շեմ սահմանի եւ ասի՝ դրա հետ գործ չունեմ: Ազատ պետք է թողնի, մինչեւ կգան լավ ժամանակներ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խոստացան օրենքի շրջանակներում օպտիմալ լուծումներ գտնել, որ վաղը «Զվարթնոց» օդանավակայանը չդառնա ամենամարդաշատ վայրը մեր երկրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031