Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Աղեկյան. «Երեւանի հանրային միջոցները նվիրաբերելը որպես արտոնությո՞ւն է  ՀՀԿ-ականների լռության համար»

Հոկտեմբեր 31,2017 14:30

«Երկիր ծիրանի»  կուսակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը, այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց, որ Հովհաննես Մարությանը, լինելով նախկին մի քանի նստաշրջանների ավագանու անդամ, երբեւէ երեւանցու շահին վերաբերող որեւէ խնդրով, որեւէ առաջարկությամբ, կամ որեւէ հարցով նրա անունը չի ճանաչվել, քանի որ, ըստ նրա, վերջինս նիստերի ժամանակ չի խոսել:

«Միգուցե մենք ընդունենք, որ հանրային միջոցներից նրան արտոնություն տրամադրելը, նրա ղեկավարած ընկերությանը ավտոկայանատեղի տրամադրելը եւս լռության համար պարգեւ է, ինչպես քիչ անց «Արվեստի այբուբենին» ենք տրամադրելու բազում տարիներ լռության համար»,-ասաց Սոնա Աղեկյանը՝ ավելացնելով, որ հերթական ստորացնող նվիրաբերումները եւ արտոնությունները տրամադրվում է նախկին ավագանու անդամներին, նախկին «Հանրապետական» կուսակցության ավագանու անդամներին, ովքեր գլխիկոր, առանց ծանոթանալու եւ առանց երեւանցու շահը հաշվի առնելու,  կողմ են քվեարկում, որպեսզի 5 տարի անց նորից ունենան որոշակի արտոնություններ՝ հանրային, համայնքային միջոցներից պատմամշակութային կոթողներ ստանան որպես անհատույց նվերներ:

«Այսպիսի առաջարկություն՝ հերթական նվիրաբերումները կատարեք ձեր անձնական միջոցներից, դուք իրավունք չունեք Երեւանի հանրային միջոցները որպես արտոնություն նվիրաբերելու լռության համար»,-եզրափակեց ելույթը Սոնա Աղեկյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031