Խորհրդարանում շարունակվող 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի 8 միլիարդ ներդրումների մասին հայտարարությանը:
Հիշեցնենք, ամիսներ առաջ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր էներգետիկ ոլորտում 8 միլիարդի ներդրումներ անելու իր երկրի պատրաստակամության մասին:
Փոխնախարարը, պարզվեց առհասարակ տեղյակ չէր, թե ինչի՞ մասին է խոսքը, ո՞ր ոլորտում պետք է ներդրվեն այդ գումարները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բացատրեց, որ 8 միլիարդը էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների մասին է:
Այլ մանրամասները` տեսանյութում
Ավելի վաղ, Արամ Սարգսյանը տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվել էր Իրան-Հայաստան երկաթգծի ճակատագրով: Նախարարն ասաց`բանակցությունները շարունակվում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ