Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը կանխել է առեւտրականների բախումները «Առինջ մոլում». Բողոքի ցույց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 13:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Համերաշխություն» ՀԿ-ն այսօր ԱԺ-ի մոտ կազմակերպել էր առեւտրականների՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիան:

ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը ներկայացրեց իրենց բողոքն ու պահանջը. «Առաջ մարդիկ ապրանքը տալիս էին կարգոներին, հիմա մի ընկերություն է զբաղվում դրանով՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ն: Մի քաղաքացու ապրանքը բերելու դեպքում երեք գործողություն է լինում: Ասենք, 3 տոննա մեկը ապրանք է բերել, որը պետականորեն կազմում է 20 մլն դրամ: Դրա 1,5 տոկոսը, որը պետք է վճարվի, անում է 300 հազար դրամ, մարդիկ առաջարկում են, որ ես պատրաստ եմ ամեն կգ-ի համար 3 դոլարի հետ բոլոր վճարումները տանք պետությանը հաստատագրված հարկ ու մեզ հանգիստ թողնեն փաստաթղթային քաշքշուկներից: Հաշվապահները, եթե առաջ մեկի համար գործ անում էին 5000 դրամով, հիմա ասում են՝ ես չեմ կարա քո համար դա անեմ, անընդհատ զանգելու ես: Գումարային խնդիր չկա, մարդիկ պատրաստ են վճարել, ընթացակարգը շատ խուճուճ է: Հիմա նաեւ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության դեմ է բողոքը, որը ամեն կգ-ի մեջ 70 ցենտն իրեն է պահում: Նախկինում կարողանում էր ժողովուրդը գին գցել կարգոների հետ, մրցակցություն կար, հիմա մի ընկերություն է, գինը ստաբիլ մնացել է: Մենք պատրաստ ենք այդ գնի հետ միասին անգամ այդ մեկուկես տոկոսը տալ ու պրծնել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, որ խնդրին խառնվել է Գագիկ Ծառուկյանը եւ լուծում է տվել: Արմեն Ներսիսյանը պարզաբանեց՝ «Բախումներ պիտի լիներ օպերատիվ վարչության եւ ժողովրդի հետ, ով եկել էր մեր «Առինջ մոլի» կանգնողներին բռնելու, պարոն Ծառուկյանը տեղյակ եղավ, եկավ հաշտեցրեց էդ պահը ու ինքը այդքանով իր գործն ավարտեց: Դաժե տաղավար տրամադրեց «Նորֆոլկին», որ գան «Առինջ մոլում» նստեն ու փաստաթղթեր տրամադրեն»:

Առեւտրականները այդ ՍՊԸ-ին՝ «Նորֆոլկին» չեն վստահում, գտնում են, որ այս ընկերությունը իրենց կարող է քաշել, պետության ներկայացուցիչը չէ, ընդամենը մի ՍՊԸ է՝ իր կնիքով:

Առեւտրականներից մեկը՝ Կարինե Գեւորգյանն ասաց, որ «Կարգոյի տերերը միշտ մեզ գումարով օգնել են, գնացել-եկել ենք, իրանց գումարը հետ ենք վերադարձրել: Ապրանքը ստացել ենք, վաճառել ենք, նոր տվել ենք այդ գումարը: Այսօր ոչ մի ներկրողի գրպանն այդքան գումար չկա, որ տանի միանգամից մուծի, իսկ իրենք սա տանում են մենաշնորհության»:

Կարինե Գեւորգյանը հիշեցրեց, որ իրենք առաջ էլ էին ոտքի կանգնել եւ ցույցեր անում, բայց իրենց խաբեցին. «Դադարեց ցույցերը, որովհետեւ իրենք մի հատ շատ սիրուն փափուկ բարձ դրեցին, թե՝ ժողովուրդ ջան, մենք կստուգենք կարգոներին, ապրանքը անօրինական մաքսազերծում չի լինի, ձեզ հետ խնդիր չի լինի, համաձայնեցինք: Ես իմ պահեստից կամ a կետից b կետ պիտի ապրանքը տեղափոխեմ, կամ սեզոնային փոփոխություն է, պետք է առեւտրի կետից տանեմ պահեստ, պարտավոր եմ գրանցել: Ես հոգնած , խնդրում եմ, թող մի հատ կառավարության աշխատակից գա ամբողջ օրը մեզ հետ աշխատի, հետո հատ-հատ գրանցի, թե ինչ ապրանք է տեղափոխում: Ես հագուստ եմ վաճառում, 5 հատ այս ապրանքից եմ տանում,10 հատ այլ, մենք պիտի 8 ժամ գրանցենք: Ուզում ենք թղթաշրջանառությունը պակասի, մենք պիտի մի հատ առանձին աշխատող էլ հատաքանակը հաշվելու համար պիտի պահենք: Ամեն րոպե մեզ ուզում են ստուգման տակ դնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031