«Այ լավ է էդ հարցը տվեցիք»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Իսկ հարցը վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ ինքը չի ծառայել բանակում: «Ես 1991 թվականին ընդունվել եմ բուհ, ավարտել եմ 1996 թվականին: Ավարտելուց ունեցել եմ 2 որդի եւ ազատվել եմ բանակից: Եթե մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Լրագրողներից մեկը նկատեց`թող հիմա էլ երիտասարդները երկու երեխա ունենան ու չգնան բանակ: Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Թող ունենան: Էդ էլ ե՞մ ես մեղավոր»:
Ն. Գ.