Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արգելեց Անդրիաս Ղուկասյանի գործով նիստերի տեսանկարահանումը

Հոկտեմբեր 31,2017 13:36

Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր հարցաքննվում են վկաները: Մինչ հարցաքննության մեկնարկը՝ նախագահող դատավորը քննարկեց այս փուլում տեսանկարահանման հարցը:

Ամբաստանյալի պաշտպան Կարեն Մեժլումյանն առաջարկեց քննարկել արգելման հարցը, եթե կլինի կոնկրետ վկա, որը չի ցանկանա նկարահանվել. «Օբյեկտիվ անհրաժեշտություն չկա տեսանկարահանումը սահմանափակել: Սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է եւ հանրային ուշադրության կարիք կա»:

Բայց մեղադրող դատախազ Պետրոսյանը միջնորդեց սահմանափակել տեսանկարահանումը, նախագահող դատավորը ընդմիջում հայտարարեց՝ այս միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, իսկ քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց, որ բավարարում է դատախազի միջնորդությունը ու տեսանկարահանումն արգելվում է:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031