Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի սանին երեկ պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հրապարակած նամակագրությունը նախկին կնոջ հետ ու նախկին զոքանչի՝ Արմինե Մարգարյանի հեռախոսահամարից, կեղծ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց Արմինե Մարգարյանը:
«Այդ նամակագրությունը չգիտեմ՝ ինչ սայթերով է բացել, վերեւում իմ անունն ու իմ հեռախոսահամարն է գրված, բայց ես տեղյակ չեմ՝ այդ նամակագրությունից, իմ հեռախոսահամարից նման sms-ներ չեն գնացել իրեն»,- ասաց Արմինե Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Արգամ Հովիկյանն այդ հաղորդագրությունները հրապարակել էր կատարվածից երեք օր առաջ՝ հավելելով մեկնաբանություններ. «Էս էլ իմ սիրելի զոքանչիս պատկերը», «Այ սրանց լսեց, որ էս օրը քցեց իրան»:
Մեր հարցին՝ այսինքն բացառո՞ւմ եք, որ ձեր աղջիկը կարող էր ձեր հեռախոսահամարից sms-ներ գրել նախկին ամուսնուն, տիկին Մարգարյանը պատասխանեց. «Նամակագրական կապ ունեցել է, բայց ոչ իմ հեռախոսահամարով: Ինքն իր հեռախոսահամարով է նամակագրական կապ ունեցել: Ամուսինս իմանալով դրա մասին՝ մեր երեխային հետ պահելու համար, աղջկաս համարը փոխեցինք, աղջիկս էլ համոզվեց, որ նրա կողքին ապագա չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ