Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը եւ սպառնում են Բաղրամյանը փակել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 12:32

Այսօր վաղ առավոտից «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների առեւտրականները ԱԺ-ի մոտ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ հարկային քաղաքականության:

Նրանք պահանջում են, որ Հարկային օրենսգիրքը, որը հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի, հետ բերեն ԱԺ եւ կատարեն իրենց ասած փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաթղթաշրջանառությունը կկրճատվի:

Առեւտրականները պնդում են, որ մի քանի տեղ մի քանի անգամ վճարումներ են կատարում, ինչի համար անհրաժեշտ է հաշվապահություն:

Երբ լրագրողները փոխանցեցին ՊԵԿ նախագահի պատասխանը, որ անվճար հաշվապահ կտան, նրանք սկսեցին պահանջել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականը: Առեւտրականները սպառնում են փողոց փակել:

Այս պահին նրանց հետ զրուցում են Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Էնֆիաջյանը:

Զոհրաբյանն ասաց, որ ՓՄՁ-ներին ակնհայտորեն ուզում են քերթել:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031