Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամանորը ձեռնտու չէ տանը անցկացնել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 31,2017 12:28

«Ժողովուրդ»-ը փոքր հաշվարկ կատարեց եւ պարզեց, որ Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-450 հազար դրամ։ Իսկ Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից։ Իսկ եթե ընտանիքը երկու հոգուց ավել է, ապա գինը կրկնակի բարձրանում է եւ 1 մլն դրամը գերազանցում։

Բայց այս տարի մեր քաղաքացիների հիմնական մասը ամանորյա ծախսերը կկրճատի։ Պատճառը շոշափելի գնաճն է եւ աշխատավարձի չբարձրանալը։ Արդյունքում անցած տարվա համեմատ՝ այս տարի ամանորյա գնումներին ավելի քիչ գումար կհատկացնեն։

Չնայած որ դեկտեմբերի 31-ին մնացել է ուղիղ երկու ամիս, բայց արդեն ամանորյա փաթեթով հետաքրքրվողները շատ են։ Ավելին՝ Հայաստանում կան հյուրանոցներ, որտեղ Ամանորը դիմավորելու համար այս օրերին քիչ թվով է ազատ տեղ մնացել կամ ընդհանրապես չկա։ Մարդիկ արդեն սկսել են ամրագրել հյուրանոցների համարները։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեց, որ Ծաղկաձորում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրը երկու անձի համար դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը ամանորյա փաթեթը առաջարկում է 500 հազար դրամով։ Նշենք, որ այս հյուրանոցային համալիրը պատկանում է «Ոսկու աշխարհ» սեփականատեր հայտնի Վաղարշ Վաղարշյանին։ Այս գնի մեջ մտնում է երեքանգամյա սնունդը, նաեւ ամանորյա տոնական միջոցառումը։

Ծաղկաձորում գործող մյուս՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը Նոր տարին դիմավորելու համար եւս երկու անձի համար գնային նույն պայմաններն է առաջարկում։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031