Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. «Հիմնվելով իմ փորձառության վրա՝ կարող եմ ասել, որ սովորաբար ծայրաստիճան բարդ է որոշել, թե որ կողմն է սկսել հրաձգությունն առաջինը». «168 ժամ»

Հոկտեմբեր 31,2017 12:17

«168 ժամի» զրուցակիցն է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան։

– Պարոն Բրայզա, Ժնևում Սարգսյան-Ալիև բանակցություններից անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտելով գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառեց հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետեր և ՍՊԱՅԿ տիպի հակատանկային հրթիռ, որոնք, ինչպես Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը պնդեց, անպատասխան չեն մնում։ Կցանկանայի, որպեսզի վերլուծենք ստեղծված իրավիճակը՝ դիտարկելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նովրուզ Մամեդովի վերջին մեկնաբանությունները։ Ինչո՞ւ է իրավիճակը շփման գծում դուրս եկել վերահսկողությունից Ժնևի հանդիպումից հետո։

– Հիմնվելով իմ փորձառության վրա՝ կարող եմ ասել, որ սովորաբար ծայրաստիճան բարդ է որոշել, թե որ կողմն է սկսել հրաձգությունն առաջինը։ Հաճախ սադրանք է լինում մեկ կողմից, որն անդրադառնում է հակամարտող կողմերում շատ մարդկանց դիրքորոշումների վրա, որոնք չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորում, նրանք մաքսիմալիստական դիրքորոշում են ստանձնում, որն անընդունելի է մյուս կողմի համար։ Նրանք այս ցանկությունը զգում են, երբ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ է նկատվում, ինչպես 2016թ. ապրիլին Վաշինգտոնում նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո։

Այդ անխոհեմ մարդկանցից մի քանիսն ընդդիմացան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ անձի նշանակմանը, հատկապես՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարությունը, և նույն պատճառներով կային մարդիկ, որոնք ընդդիմացան մյուս կողմում, որոնք երջանիկ չէին, երբ ես ժամանեցի Բաքու։

Ներկայումս գլխավոր նպատակը պետք է լինի բռնության վերջին բռնկումը հաղթահարելն ու վերականգնելն այն դրական տեղաշարժը, որը գրանցվեց Ժնևի վերջին բանակցությունների ժամանակ։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմանավորվածություններ է խախտել հայկական կողմը, որոնց մասին Մամեդովն է խոսում։

– Ենթադրում եմ, որ պարոն Մամեդովը խոսել է Ժնևում նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև ակնհայտ համաձայնության մասին՝ չցանկանալով բացահայտել անհամաձայնության կետերը։ Կարծում եմ, որ պարոն Մամեդովը մասնավորապես կենտրոնացել է նախագահ Սարգսյանի հայտարարությունների վրա, որոնք նա արել էր Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ Ղարաբաղն այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի մասը, այնինչ նախագահ Ալիևն ամուր կերպով հակառակ կարծիքին է։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031