Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

Հոկտեմբեր 31,2017 12:05

Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով “Շահավետ” և “Պրոգրես” ավանդներ` 0.5% բարձրացված տոկոսադրույքով: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև “Աշնանային խնայողություններ” ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10% բարձրացրած տոկոսադրույքներ:

“Շահավետ” և “Պրոգրես” ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ավանդատուների համար հատուկ առաջարկի պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Խնայողությունների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 31-ին: Այն պաշտոնական տոն է, ամրագրված է ՄԱԿի դիրեկտիվով 1989 թվականին: 1924 թ.-ին, Միլանում, տեղի ունեցավ խնայողական բանկերի Առաջին միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին բանկերի ներկայացուցիչներ 29 երկրներից: Ի հիշատակ այդ իրադարձությանը հոկտեմբերի 31-ը որոշվեց հռչակել որպես Խնայողությունների միջազգային օր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031