Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Որ, ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել», «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 31,2017 11:59

Ի վերջո, ի՞նչ ցավոտ լուծման մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ իր խոսքում նշել էր. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում։ Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»։ Ի՞նչ ցավոտ լուծման մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը։

– Ցավոք, Հայաստանում չեմ եղել, նախագահի ելույթին մանրամասն չեմ հետեւել։ Բայց մենք ունենք այսօր մի իրողություն, որտեղ մեր հարեւանը որեւէ փոխզիջման մասին խոսել չի ցանկանում։ Բնականաբար, հայկական կողմը միշտ պատրաստ է եղել հարցը քննարկել խաղաղ բանակցություններով, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Որ, ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել, ասել ժողովրդին։ Բայց այսօր մենք գոնե իբրեւ Դաշնակցություն չենք խոսում որեւէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որեւէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել։ Մենք այսօր պետք է պատրաստ լինենք ցանկացած լուծման՝ միշտ պատրաստ լինելով բանակցություններով խաղաղ կարգավորման, բայց հարեւանն այնպիսին է, որ նա ուղղակի հնարավորություն չի տալիս բանակցային եղանակով խնդիրը լուծել։

– Ի վերջո, ցավոտ լուծումը ո՞րն է։ Մեկ տարածքի հանձնումը կարո՞ղ է այդպիսին համարվել։

– Ես կարծում եմ, որ նախագահը խոսում էր ավելի ընդհանուր, եւ բնական է, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Նույն Արցախի իշխանությունները խոսում են նաեւ այն տարածքների մասին, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ՝ Շահումյանի, մյուս տարածքների մասին։ Բայց այսօր, քանի դեռ չկա կոնկրետ բանակցության թեմա, քանի դեռ խաղաղ կարգավորման փուլը չի երեւում, այն, ինչ անում է Ադրբեջանը, ապակառուցողական, եւ նա որեւէ տեղ չի թողնում խոսելու այդ փուլերի մասին։ Դա է փաստը:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031