Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2017 10:18

Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։

Բանն այն է, որ ուսման հիմքով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու «սողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է բացել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը եւ այլ երկրի քաղաքացի դառնալը։ Պատահական չէ, որ այս տարի աճ է գրանցվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների մասով։ Այդ աճը, թերեւս, պայմանավորված է հենց այս փոփոխություններով։

Հիշեցնենք, որ իշխանությունները, ի դեմս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տեւական ժամանակ է՝ շրջանառում են «բոլորը պետք է ծառայեն» գաղափարը։ Եվ որպեսզի տարիներ հետո հայկական բանակի համալրման հարցում փաստի առաջ չկանգնեն, այսօրվանից մտածում են, թե ինչպես այդ գործընթացի դեմն առնեն։

Չի բացառվում, որ վերը նշված օրենքի ընդունումից հետո հաջորդ քայլը լինի արու զավակների կցագրման վկայականների կամ, այսպես ասած՝ հաշվառման ժամկետների փոփոխությունը։ Գործող կարգի համաձայն՝ Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031