Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:
Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս:
Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «econews.am»-ի կայքում: