«Կարեւորը, որ հիմա իմ երեխան իմ մոտ է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ երեխային ողջ-առողջ հասցրեցին ինձ: Ոստիկանները գործել են համապատասխան: Կարեւորը՝ իմ երեխան առանց վնասվածքի իմ մոտ է»,-ասում է «Մանուշակ» մանկապարտեզում այսօր ժամեր շարունակ պատանդառված եւ ազատ արձակված 3-ամյա երեխայի հայրը:
Տեսանյութը հրապարակել է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա սոցցանցի իր էջում նաեւ նշել է, որ պատանդառուն վնասազերծվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին նրան բուժօգնություն է ցուցաբերվում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ