Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում կրակոցներ հնչեցին, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները 3-ամյա պատանդառված երեխային դուրս բերեցին շենքից:
«Ոստիկանները փայլուն աշխատեցին»,-լրագրողներին ասաց դեպքի վայրում գտնվող ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ չմանրամասնելով՝ ներսում վիրավորներ կա՞ն, թե ոչ:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ տեղեկացրեց. «Պատանդառուն վնասազերծվել է, երեխային ոչինչ չի եղել: Պատանդառուն փորձել է ինքնավնասվել, ինչը կանխել են: Մենք հատուկ միջոցներ ենք օգտագործել վնասազերծելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ