Արմավիր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մանկապարտեզի աշխատակիցներին եւ երեխաներին պատանդ վերցնելու դեպքի վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր տեղեկություններով, նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «NEWS.am»-ի կայքում: