Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Նորիկ Հովհաննիսյանը, և ուղևորը՝ 1961 թ. ծնված Սերժիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մյուս 3 ուղևորները և «ՈւԱԶ-3152»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն