Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշնանը պետք չէ արջի նման ճարպ հավաքել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 16:55

Aravot.am-ն այսօր սննդաբան-էնդոկրինոլոգ  Հասմիկ Աբովյանից, որը կոչ էր անում առողջ սնվել, խուսափել արհեստական ճարպեր պարունակող սննդից եւ շատ միրգ, բանջարեղեն, կանաչեղեն օգտագործել, հետաքրքրվեց, թե արդյոք անխնա հանքարդյունաբերության, մթնոլորտի աղտոտվածության պայմաններում, երբ միրգ-բանջարեղենը կոյուղաջրով են աճեցնում, պոչամբարների վրա էլ այգիներ են հիմնում, հնարավո՞ր է մաքուր սնունդ օգտագործել:

Տիկին Աբովյանն ի պատասխան ասաց. «Ցանկացած պայմաններում, պետք չէ ասել, որ ի’նչ առողջ սննդի մասին է խոսքը, ուտեմ ինչ կուզեմ` միեւնույն է՝ սաղ աղտոտված է: Իրականում, իսկապես, էկոլոգիական վիճակը տխուր է, բայց անգամ այս վիճակում էլ ավելի վատացնել մեր օրգանիզմի վիճակը արհեստական ճարպերով հագեցած նյութերով, որոնց մշակելու ֆերմենտային համակարգ մեր օրգանիզմը չունի եւ նրանք խախտում են մեր նյութափոխանակությունն ու նպաստում սրտանոթային հիվանդություններին, էլ ավելի չծանրաբեռնել մեր օրգանիզմը վատ սննդով»:

Հասմիկ Աբովյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Այսօր «Զարկերակ» ակումբում տիկին Աբովյանն ասաց, որ պետք չէ աշնանը արջի նման քաշ, ճարպ հավաքելու մասին մտածել, քանի որ այն վնասակար է առողջությանը. «Աշնանը մեր օրգանիզմն, իսկապես, ձգտում է ճարպ հավաքել, տաք, ճարպոտ սննդի է ձգտում, բայց շատ կարեւոր է չկորցնել վերահսկողությունը օրգանիզմի նկատմամբ եւ ասել` ոչինչ ձմեռ է գալիս, հագուստներս լայն են: Պետք է հնարավորինս բանջարեղենային սնունդ օգտագործել, ընդ որում՝ տարբեր գույների: Օրգանիզմի համար կարեւոր նյութեր են պարունակում նաեւ միսը, ձկնամթերքը, հնդկահավի միսը»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` սրտաբան Մարինա Օրդյանն ասաց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում, փոփոխվող եղանակով պայմանավորված, առավել սրվել են սրտանոթային հիվանդությունները, գլխուղեղի ու սրտի կաթվածների վտանգը` մեծացել:
Ըստ բժշկի, այդ հիվանդությունները զարգանալուն նպաստում են մասնավորապես ծխելը, ոչ առողջ սնունդը, թերակտիվությունը:

Տիկին Օրդյանը սրտանոթային քրոնիկ խնդիրներ ունեցող հիվանդներին խորհուրդ տվեց այս սեզոնին խուսափել գրիպային վարակներից, քանի որ դրանք կարող են լուրջ հետեւանքներ թողնել սրտանոթային համակարգի վրա:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031