Նոյեմբերի կեսերին տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ հանդիպման վայրը դեռ հայտնի չէ, սակայն որոշվել է, որ առանձին հանդիպումներ տեղի կունենան արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ:
«Բնականաբար, անհրաժեշտ է ակտիվացնել դրանք (բանակցությունները-խմբ.) առաջին հերթին արտգործնախարարների մակարդակով: Ուստի համանախագահները կապվել են մեր և հայկական կողմի հետ, եւ մենք նշել են հանդիպման նախնական ժամկետները: Հանդիպման հստակ օրը և վայրը կորոշվեն առաջիկայում»,- ասել է Մամեդյարովը:
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատում Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները: «Ազատության» հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց․ «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ