Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը հակադարձեց փորձագետին. «Այդ «Իգլան» չի կարող վտանգավոր լինել»

Հոկտեմբեր 30,2017 15:24

«Իգլա»-ի գործով դատական նիստում այսօր դատավարության կողմերը հարցեր ուղղեցին գործով ՊՆ փորձագետ Հասրաթյանին, որը փորձագիտական եզրակացություն էր տվել «Իգլա»-ի առնչությամբ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց (ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյան, Արմեն Պողոսյան՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյան, Անդրանիկ Քոչարյան, Ժորա Զաքարյան, Դավիթ Հարությունյան) ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն:

Հասրաթյանը նշեց, որ գործով որպես ապացույց առկա «Իգլան» կարելի է օգտագործել ըստ նշանակության, եթե այն համալրվի պակասող մասերով. այն չունի արձակման մեխանիզմ եւ վերգետնյա սնուցման բլոկ: Սամվել Բաբայանը հարցրեց՝ նման վիճակում այն համարվո՞ւմ է ռազմամթերք: Փորձագետը պատասխանեց, որ «այո, այն հանդիսանում է սպառազինության մասնիկ»: Սամվել Բաբայանն առարկեց՝ կրկնելով դատարանում մինչ այդ ասածը. «Նման վիճակում «Իգլան» վտանգավոր չէ»:

Հասրաթյանն էլ հավելեց, որ այն միայն որոշակի պայմաններում կարող է պայթել, օրինակ՝ մարդկային գործոնի ազդեցությամբ, քանի որ պայթյունավտանգ նյութ է պարունակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031