Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության 7, ինքնավնասման՝ 879 դեպք ՔԿՀ-ներում

Հոկտեմբեր 30,2017 15:17

2016-ին քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ուսումնասիրությունների համաձայն՝ ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 22 դեպք, որից 9-ը՝ սիրտ-անոթային հիվանդությունների. 3-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման, 2-ը՝ ընդհանուր ինտոքսիկացիայի, 8-ը՝ այլ հիվանդությունների հետեւանքով:

2015 թվականի ընթացքում ծանր հիվանդությունների պատճառով պատժի հետագա կրումից ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդամենը ինը անձ, իսկ 2016-ին՝ 7 անձ:

2016-ին ՔԿՀ-ներում արձանագրվել է հացադուլ հայտարարելու 385 դեպք: Հացադուլի պատճառները դատապարտյալների գործերի ընթացքով դժգոհությունների, ՔԿՀ վարչակազմի կողմից իրենց պահանջների անտեսման պատճառով է եղել:

2016-ին ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնավնասման 879 դեպք, կանխվել ինքնավնասման 135 դեպք: Նուբարաշեն ՔԿՀ-ում նշված ժամանակահատվածում մոտ 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են ընդամենը երկու դատապարտյալի կողմից:

Խմբի անդամներն ահազանգում են, որ արդյունավետ քննություն չի տարվել՝ պարզելու ինքնավնասումների պատճառները: Նույն ժամանակահատվածում, ՔԿՀ-ներում գրանցվել է ինքնասպանության յոթ դեպք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031