Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցում. Որքանո՞վ են արդյունավետ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները

Հոկտեմբեր 30,2017 15:00

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում:

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են արդյունավետ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի երեք տարբերակ՝ «եթե արդյունավետ լինեին` ինչ-որ բանի հասած կլինեինք, եւ անընդհատ զոհեր չէին լինի», «արդյունավետ են գոնե այնքանով, որ լայնածավալ պատերազմ չի սկսվում», եւ «արդյունավետ լինեն-չլինեն, պետք է հանդիպեն»:

Եվ այսպես. հարցման մասնակիցների 16 տոկոսը համարում է, որ նախագահների հանդիպումները արդյունավետ են գոնե այնքանով, որ լայնածավալ պատերազմ չի սկսվում: Հարցվածների 42 տոկոսը պատասխանել է, որ եթե հանդիպումները արդյունավետ լինեին՝ ինչ-որ բանի հասած կլինեինք, եւ անընդհատ զոհեր չէին լինի, հավասարապես 42 տոկոսը համարում է, որ արդյունավետ լինեն-չլինեն, պետք է հանդիպեն:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031