Լրագրող Եկատերինա Գորդոնը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին:
katyagordon.ru կայքում տեղադրված հոլովակում Գորդոնը նշում է, որ «ամենայն հավանականությամբ, կլինի միակ թեկնածուն, որը համաձայնեցված չէ նախագահի աշխատակազմի հետ»:
Գորդոնը հայտնում է, որ 10 տարի զբաղվում է լրագրողական գործունեությամբ, ինչպես նաև իրավաբանական ընկերության հիմնադիր է, որն արդեն 5 տարի զբաղվում է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ:
Գորդոնը պատրաստվում է հենց կանանց և երեխաների պաշտպանությունն էլ դարձնել իր նախընտրական քարոզարշավի հիմնական գաղափարներից մեկը: «Ես ցանկանում եմ դառնալ այն կանանց ձայնը, որոնց իրավունքները ոտնահարված են»,- հայտարարել է Գորդոնը:
Հիշեցնենք, ավելի վաղ առաջադրվելու իր մտադրության մասին հայտարարել էր հաղորդավար Քսենյա Սոբչակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ