Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ելք». «Սա աղքատության խորացման քաղաքականություն է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 12:39

2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումներն արդեն սկսվել են խորհրդարանում, «Ելք» խմբակցությունում համարում են աղքատության խորացման նախագիծ:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց`արդեն երեք տարի մենք կենսաթոշակները, սոցիալական եւ ընտանեկան նպաստները չենք ավելացրել, բայց ունենք գնաճ: Միայն վերջին երկու տարիների տվյալներով գնաճը 6,7 տոկոս է: Սա փաստում է, որ սա ոչ թե աղքատության հաղթահարման, այլ խորացման քաղաքականություն է:

Հիշեցնում է`հունվարից ուժի մեջ են մտնելու Մաքսային միության հարկային նոր դրույքաչափերը, ինչը հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի` իր հետեւանքներով:

Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հավելում է` 2017 թվականին առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ արդեն կրկնակի են թանկացել: «Պետք է հաշվի առնել, որ շատ ավելի է լինելու քաղաքացիների գնողունակության անկումը, քան պարզապես թվերն են: Սրան գումարած կա նաև՝ 2018 թվականին գործելու է կուտակային կենսաթոշակային վարկը, հարկային օրենսգրքում փոփոխություններ, որոնցով տարբեր  խավերից գանձվող գումարներն ավելանալու են, հարկային բեռն ավելանալու է տարբեր խավերի վրա»,- ասաց նա`հավելելով, որ հարկային բեռի եւ գնաճի նման պայմաններում մեզ «շատ լուրջ ճգնաժամային տարի է սպասվում»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031