Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին հայտարարել է, որ իր կյանքում բազմիցս հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ և այժմ ցանկանում է ապրել որպես նույնասեռական:
«Իմ կյանքում ես հարաբերություններ եմ ունեցել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հետ: Ես իմ կյանքի ընթացքում սիրել եմ և ռոմանտիկ հանդիպումներ եմ ունեցել տղամարդկանց հետ, և այժմ ես որոշել եմ ապրել որպես նույնասեռական: Ես ցանկանում եմ ազնիվ և բաց լինել այս հարցում և դա սկսվում է սեփական վարքս ուսումնասիրելով»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Սփեյսին նաև արձագանքել է ամերիկացի դերասան Էնթոնի Ռեփփի մեղադրանքներին առ այն, որ տարիներ առաջ, երբ Ռեփը դեռ անչափահաս էր, ինքը նրա նկատմամբ ոտնձգություն է գործել:
«Ես իսկապես չեմ հիշում այդ հանդիպումը, չէ՞ որ դա ավելի քան 30 տարի առաջ էր: Բայց եթե ես նման բան եմ արել, ինչպես նա է նկարագրում, ապա պետք է ներողություն խնդրեմ»:
Դերասանը նաև հավելել է, որ հենց այդ մեղադրանքն է իրեն խիզախություն է տվել՝ հայտարարելու իր սեռական կողմնորոշման մասին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
— Kevin Spacey (@KevinSpacey) October 30, 2017