Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիեւ հանդիպումները եւ հայկական բանակի զոհերը

Հոկտեմբեր 30,2017 13:00

«Առավոտը» համադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները եւ հայկական բանակի զոհերը 2008-2016 թվականների ընթացքում:

Հայկական բանակի զոհերի թվերը ընդգրկելուց օգտվել ենք Civilnet-ի առանձնացրած տվյալներից, ընտրել ենք մասնավորապես զինվորական դատախազության եւ պաշտպանության նախարարության թվերը:

Եվ այսպես՝ 2008 թվականին Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել են 2 անգամ` Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: Այդ տարի սահմանում զոհերի թիվը 71 է:

2009 թվականին նախագահները հանդիպել են 9 անգամ, իսկ հայկական բանակի զոհերի թիվը՝ 43:

2010 թվականին տեղի է ունեցել նախագահների 3 հանդիպում, հայկական բանակում գրանցվել է 54 զոհ:

2011 թվականին երկրների առաջնորդների 2 հանդիպում է եղել, իսկ սահմանում՝ 39 զոհ:
2012 թվականին, ինչպես նաեւ 2013-ին նախագահները հանդիպել են մեկական անգամ, իսկ հայկական բանակում 2012 թվականին եղել է 36, իսկ 2013-ին՝ 30 զոհ:

2014 թվականին Սարգսյանն ու Ալիեւը հանդիպել են երեք անգամ, իսկ հայկական բանակում գրանցվել է 44 զոհ:

2015 թվականին նախագահները մեկ անգամ են հանդիպել, իսկ սահմանում գրանցվել է 57 զոհ:

2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների երկու հանդիպում՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Իսկ սահմանում՝ 147 զոհ:

Եվ այսպես, 2008 թվականից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են 24 անգամ, այդ ընթացքում հայկական բանակը ունեցել է 521 զոհ:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031