Հերսոնեսում (Կրետե կղզի) մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին:
Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարան, Սերգեյ Մովսեսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը վաստակեց կես միավոր:
Կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն:
Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը զիջեցին մրցակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ