Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Աճեմյան. «Կոմպոզիտորների միությունը նմանվել է ԺԷԿ-ի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2017 21:13

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը: Նախագահի մյուս թեկնածուն Վարդան Աճեմյանն էր, որը հավաքեց ընդամենը 28 ձայն:

Մինչ անցնելը քվեարկության, թեկնածուները ելույթներ ունեցան:

Վարդան Աճեմյանը ե՛ւ քննադատեց միության աշխատանքները, ե՛ւ բարեկամական խոսքեր ասաց: Աճեմյանի կարծիքով՝ միությունը նմանվել է ԺԷԿ-ի, որակազրկվել է կոմպոզիտոր կոչումը:

Աճեմյանի խոսքերով՝ միության շենքում այսօր կան սենյակներ, որտեղ աթոռներ չկան, եւ անդամները ցրտին ժամերով սպասում են իրենց հերթին ու ազատ աթոռին:

«Եկեք բարյացակամ լինենք մեկս մյուսի հանդեպ: Ինչո՞ւ մեկս մյուսին լիաթոք չենք ծափահարում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Աճեմյանի խոսքով՝ Միությունում չպետք է ընդունվեն կիսատ-պռատ գիտելիքների տեր մարդիկ, որոնք ընդունվում են կամ ծանոթով կամ Դիլիջանի ստեղծագործական տանը հանգստանալու համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Ապա ելույթ ունեցով Արամ Սաթյանը: Նա ասաց, որ իր արածների համար պատասխանատու է, այս ընթացքում որքան հնարավոր է՝ աշխատանքներ արել է, բայց քիչ ժամանակ էր չորս տարին: Սաթյանի խոսքերով՝ «Վարչության մեջ մարդիկ կան, որոնք դժգոհություն են հայտնում: Բոլորին հրավիրել եմ քննարկման, բայց երբ գլոբալ ծրագրերի մասին էի խոսում՝ չէին լսում: Վարդանը ճիշտ է ասում՝ ամեն մեկն իր մասին է մտածում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Սաթյանն անդրադարձավ միության հասցեին հնչած քննադատություններին, թե կոմպոզիտորները արժանի գործեր են ստեղծագործում, բայց դրանք կյանքի չեն կոչվում, չեն բեմադրվում. «Իմ օրինակով ասեմ՝ 2011 թվին գրել եմ օպերա, մինչեւ հիմա չի բեմադրվել: Երեւի պետք է լինի մի օղակ, որը կոորդինացնի այդ ամենը: Միությունը միայնակ ոչինչ չի կարող անել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հետո Երվանդ Երզնկյանը ելույթում հարցրեց, թե ինչո՞ւ են բոլորը  միայն Դիլիջանի ստեղծագործական տնից խոսում, միությունը միայն այդ տունը չէ, միությունը ստեղծագործական խնդիրներով պետք է զբաղվի:

Մինչ այս ելույթներն էլ երաժշտագետ Սվետլանա Սարգսյանն էլ դժգոհեց, որ միությունն ուշադրություն չի դարձնում իր կազմում գտնվող երաժշտագետների, իր խոսքերով ասած՝ «սեկցիային», եւ կասկած կա, որ սա միտում է ընդհանրապես փակել այդ ուղղությունը: Տիկին Սարգսյանը Սաթյանին հիշեցրեց մի քանի դրվագ, երբ Սաթյանը չի աջակցել երաժշտագետներին:

Մանրամասն՝ տեսանյութում

Ընդհանրապես միության այսօրվա 15-րդ համագումարը մի փոքր բուռն էր, որոշ մեղադրանքներ էին հնչում: Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ օրինակ հայտարարեց, որ միության կանոնադրությունը անդամներին չի բաժանվել, ուստի հարցեր են առաջանում ընտրելու կարգի մասին:  Շահինյանին կոմպոզիտորներից մեկն արձագանքեց եւ վստահեցրեց՝ բոլորին կանոնադրությունը բաժանվել է դեռեւս նախորդ ընտրությունից առաջ. «Մուտիլովկա՞ եք անում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031