Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորները միության նախագահ են ընտրում՝ կամ Արամ Սաթյան կամ Վարդան Աճեմյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2017 19:18

Այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության 15-րդ համագումարն է: Այսօր էլ ընտրվելու է միության նախագահ: Նախագահի թեկնածուներից է չորս տարի առաջ ընտրված եւ գործող նախագահ Արամ Սաթյանը, իսկ մյուս թեկնածուն Վարդան Աճեմյանն է:

Միության կուլիսներում խոսում են, որ նախագահի պայքարը Դիլիջանի ստեղծագործական տունը պահպանել կամ վաճառելու կռիվ է: Ըստ այս խոսակցությունների՝ Սաթյանը փորձում է պահպանել տունը, իսկ Աճեմյանի թիկունքում Արմեն Սմբատյանն է, եւ նպատակ կա վաճառել ստեղծագործական տունը:

Համագումարի սկզբում Սաթյանը ներկայացրեց այս տարիներին կատարած իր աշխատանքները՝ զուգարաններ է վերանորոգել, համերգներ  ու փառատոններ է կազմակերպել, ընդ որում արտերկրում էլ հաջողացրել է համերգներ կազմակերպել, Դիլիջանում գտնվող կոմպոզիտորների միության հանգստյան տան հինգ քոթեջներ է վերակառուցել:

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն էլ թվարկելով համերգներում ընդգրկված կոմպոզիտորների մի շարք գործեր, նեղսրտեց, թե՝ ինչո՞ւ իր վոկալ սիմֆոնիան  չի ներառվել  Հայաստանյան համերգներում: Ասլանյանի խոսքերով՝ թեեւ ինքը դրսում է ստեղծագործում, բայց պետք չէ իրեն անտեսել: Ասլանյանին հակադարձեցին՝ վոկալ սիմֆոնիան չեն ներառել, բայց այլ գործեր ներառել են:

Ապա ներկայացվեցին միության չորս տարիների ծախսերը:

Մանրամասն՝ տեսանյութում

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի որդին՝ Արշակ Միրզոյանն իր ելույթում հայտարարեց՝ Դիլիջանի ստեղծագործական տան զարգացման ծրագիրը շատ վատ ու անմակարդակ է. «Երբ կարող վաղը 25 գան ու ասեն այսքան տարի ներդրում եմ արել, ես Դիլիջանի տերն եմ»:

Միրզոյանի կարծիքով՝ Դիլիջանի հանգստյան տան ծրագիրը պետք է լուրջ եւ հիմնավոր լինի, այլ ոչ թե՝ մանր գործերով՝ մի քոթեջ այստեղ վերանորոգել, մյուսը՝ այնտեղ ու անհասկանալի պայմանագրերով:

Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն էլ առաջարկեց՝ եթե լավ գնորդ կլինի, Դիլիջանի հանգստյան տունը վաճառել, գումարը ներդնել բանկում, ապա ստացած եկամուտներում կոմպոզիտորների տան նման նոր համալիր կառուցել, բայց սրա համար անհրաժեշտ է լուրջ մենեջմենթ անել: Ռոստոմյանը նաեւ առաջարկեց տնօրենների խորհուրդ եւ գեղարվեստական խորհուրդ ստեղծել:

Սակայն քվեարկության օրը հետաձգելն, ինչպես պարզվեց՝ անհնար է:

Մանրամասն՝ տեսանյութում

«Ես միությունից հեռացված եմ եղել որպես անձնավորություն, ինձ հրավիրում են համերգներին որպես ունկնդիր»:

Երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանն էլ իր ելույթում նկատեց, որ երիտասարդ ուսանողներն անտեսված են.«Երբ են միության սակավաթիվ անդամները մասնակից լինելու միության հանձնաժողովներում, աշխատանքներին որպես լիիրավ անդամ»:

Երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանն էլ իր ելույթում նկատեց, որ երիտասարդ ուսանողներն անտեսված են.«Երբ են միության սակավաթիվ անդամները մասնակից լինելու միության հանձնաժողովներում, աշխատանքներին որպես լիիրավ անդամ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031