Լրահոս
Օրվա լրահոսը

Հավելյալ գիտելիքը վնաս չէ

Հոկտեմբեր 29,2017 14:39

Նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ, որ ֆեյսբուքը միայն լուսանկար հրապարակելու եւ բարեւ-բարիլույսի վայր չէ: Սոցցանցերը տեղեկատվության աղբյուր են, տեղեկատվությունը տեղ հասցնելու հրաշալի հարթակներ: Հակապես «ֆեյսբուքի վրա նստած» երիտասարդությունը հենց այդ ցանցից է տեղականում, թե օրինակ` ինչ մրցույթներ, աշխատանքի տեղավորվելու, վերապատրաստվելու, ինչ-ինչ ծրագրերի մասնակցելու հնարավորություններ, բրենդային խանութներում զեղչեր կան, կամ ինչպես կարող է կապվել այս կապ այն բջջային օպերատորի ներկայացուցչի հետ, որովհետեւ բոլորը ներկայացված են ֆեյսբուքում:

Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության  «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում եւս անվճար առցանց 14 դասընթաց կարելի է գտնել՝ մշակույթի կառավարիչների համար: Եվ դրա համար բավական է, որ մշակութային և ստեղծարար ոլորտների մասնագետները մասնակցեն «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի կողմից մշակված և եվրոպացի փորձագետների կողմից դասավանդվող առցանց դասընթացներին՝ Ռազմավարության մշակում, Շահերի պաշտպանություն և Ստեղծարար Եվրոպա թեմաներով, համապատասխան թեստ հանձնելուց հետո էլ վկայական ստանան:

Ընդ որում, դասընթացները հասանելի են ութ լեզվով  և ներառում են  ոլորտում եվրոպական լավագույն փորձը։ Անձամբ ես, բոլոր դասընթացներին մասնակցել եմ, համապատասխան գիտելիքներ ձեռք բերել եւ ստացել վկայականներ: Նույնը խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին, ուսանողներին եւ բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են մշակութային եւ ստեղծարար ոլորտներում: Կարծում եմ՝ հավելյալ գիտելիքը, այն էլ անվճար տրվող, հաստատ որեւէ մեկին չի վնասի:

Նշեմ նաեւ, որ դասընթացին մասնակցելու և վկայական ստանալու համար ընդամենը պետք է ընտրել նախընտրած թեման՝ ծրագրի կայքէջում https://www.culturepartnership.eu/en/publishing/online-learning,  ուսումնասիրել դասընթացի նյութերը և ճիշտ պատասխանել թեստի հարցերին։

Ի դեպ, Մշակույթ եւ ստեղծարարություն ծրագիրն ինձ շատ օգնեց, ես դարձա ծրագրի գործընկերը՝ պատրաստելով 10 հրապարակում: Ստացածս փորձն էլ օգնում է լրագրողական աշխատանքում, նաեւ դասավանդելիս:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ https://www.neomedia.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031